Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

ԵԱՏՄ-ն և Իրանը մտադիր են ազատ առևտրի գոտու ժամանակավոր համաձայնագիր ստորագրել մայիսի 17-ին

ԵԱՏՄ-ն և Իրանը մտադիր են ազատ առևտրի գոտու ժամանակավոր համաձայնագիր ստորագրել մայիսի 17-ին
02.05.2018 | 19:08

ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին ժամանակավոր համաձայնագիրը պլանավորվում է ստորագրել մայիսի 17-ին Աստանայում՝ հայտնել է Ղազախստանի ազգային Էկոնոմիկայի նախարար Թիմուր Սուլեյմենովը:


Աստանայի տնտեսական համաժողովի հարծակում ծրագրված է ևս մեկ փաստաթղթի՝ ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության համաձայնագրի ստորագրումը:

Դիտվել է՝ 2235

Մեկնաբանություններ